‘Մանրամասներ ազատամարտիկների և Կոնգրեսի փոխնախագահների հանդիպումից’

1159

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել Ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամների հանդիպումը Կոնգրեսի փոխնախագահներ Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի հետ:

Հանդիպման մանրամասներին տեղեկանալու համար ilur.am-ը զրուցեց Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ: Վերջինս հաղորդեց, որ ազատամարտիկները Կոնգրեսի փոխնախագահներին պատմել են մինչ այդ տարբեր քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումների մասին, ներկայացրել իրենց տեսակետները, հետաքրքրվել իրենց հուզող խնդիրների վերաբերյալ Կոնգրեսի դիրքորոշմամբ և տեղեկացրել, որ որոշել են նախաձեռնել կլոր սեղան, որտեղ կքննարկվեն Հայաստանի առաջնահերթ խնդիրներն ու դրանց լուծումները: Ազատամարտիկները տեղեկացրել են նաև, որ իրենք ունեն բարդ սոցիալ-քաղաքական իրավիճակից դուրս գալու իրենց ծրագիրը, որը կներկայացնեն կլոր սեղանի քննարկումների ժամանակ:

Ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամները նաև ցանկություն են հայտնել հանդիպել Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Կոնգրեսի փոխնախագահները խոստացել են ազատամարտիկների ցանկությունը փոխանցել Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին:

Նախորդ հոդվածը‘Միջազգային դատարանը հաստատել է Լիբերիայի նախկին նախագահի դատավճիռը’
Հաջորդ հոդվածը‘Վալիդ ալ- Մուհալեմին ԱՄՆ մուտքի վիզա չեն տվել’