‘Մանրամասներ Որոտանի ՀԷԿ-ի վաճառքից ‘

1751

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) այսօրվա նիստում որոշում է կայացրել` թույլ տալ «Որոտանի կասկադ ՀԷԿ» պետական ՓԲԸ հիմնական ակտիվները վաճառել ամերիկյան Contour Global ընկերությանը: Վաճառքի ենթակա են Կասկադի երեք կայանները ընդգրկված, մասնավորապես, Սպանդարյանի ՀԷԿ-ը, որը կառուցվել է 1989 թվականին, 76 ՄՎտ հզրությամբ, Շամբիի ՀԷԿ-ը` 1979 թվականից, հզորությունը` 171 ՄՎտ, ինչպես նաև Տաթևի ՀԷԿ-ը` 1970 թվականից, իսկ հզորութոյւնը կազմում է 157.2 ՄՎտ:

Հարկ է նշել, որ երեք հիդրոէլեկտրակայանների միագումար հզորությունը կազմում է 404,2 ՄՎտ, ինչը համադրելի է Հայկական ատոմակայանի գործող էներգաբլոկի հետ, որի հզորութոյւնը կազմում է 407.5 ՄՎտ: Իսկ Կասկադի չորրորդ և վերջին` 1.2 ՄՎտ հզորությամբ Գերգերի ՀԷԿ-ը մնում է պետության տիրապետության ներքո:

ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հաղորդել է, որ կարգավորողը հետևում է, որպեսզի գնորդը գերիշխող դիրք չզբաղեցնի շուկայում և շուկայում տեղի չունենա կենտրոնացում: Գործարքի մանրամասները Հանձնաժողովին հայտնի չեն,  այդ թվում` նաև արժեքը», — ասել է Նազարյանը: Իսկ գործարքի արժեքի և  ժամանակի մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են ավելի ուշ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից: Ավելի վաղ ContourGlobal ընկերությունը հայտարարել էր, որ պատրաստ է ներդնել 180 մլն դոլար: Փորձագետները գտնում են, որ նշված գումարը կարող է լինել ինչպես ակտիվների գնման գինը, այնպես էլ ներդրումները:

Հիշեցնենք, որ Կասկադի արդիականացման նպատակով 51 մլն.եվրո վարկ էր տրամադրել գերմանական KfW բանկը: Կասկադը ծածկում է Հայաստանի էներգետիկ համակարգի առավելագույն հզորությունները Իրանից Հայաստան և հակառակ ուղղությամբ էլեկտրաէներգիա փոխանցելիս: 2013 թվականի 9 ամիսներին Որոտանի կասկադը 9.7% կրճատել է էլեկտրաէներգիայի արտադրությույնը, մինչև 733,6 մլն կՎտ/ժ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 812 մլն կՎտ/ժ փոխարեն:

Ամերիկյան ամերիկյան Contour Global ընկերությունն ստեղծվել է 2005 թվականին, ներկայիս տնօրեն Ջոզեֆ Բրանդտի և Reservoir Capital Group ընկերության  կողմից: Contour Global ընկերության կենտրոնը գտնվում է Նյու-Յորքում: Ընկերությունը 17 երկրներում տիրապետում է 33 էլեկտրակայաների, որոնք օգտագործում են զանազան տեխնոլոգիաներ (վերականգնվող էներգիայի արտադրություն` ջրի, քամու, արևային էներգիայի և բիոզանգվածի միջոցով), որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 3000 ՄՎտ: Ընկերությունն ունի 1650 աշխատակից: 

Նախորդ հոդվածը‘Եվրամայդան. Ուկրաինայում 4 բուհերի ուսանողներ էլ են միացել ցուցարարներին’
Հաջորդ հոդվածը‘Ովքեր են Time ամսագրի «Տարվա մարդ» կոչման հավակնորդները’