‘Մանրամասներ Սերժ Սարգսյանի «ասուլիսից». Մամուլ’

1839

Նախօրեին Սերժ Սարգսյանը փակ հանդիպում է ունեցել մի շարք լրատվա­միջոցների ներկայացուցիչների հետ: Հրավիրված ԶԼՄ-ների ցանկում եղել է մոտ երկու տասնյակ լրատվամիջոց՝ հիմնականում նրանք, ովքեր ավանդա­բար հրավիրվում են նախագահականի միջոցառումներին: Ու քանի որ «Ժողո­վուրդ» օրաթերթը գտնվում է «սև ցու­ցակում», չէին հրավիրել:

Այնուամենայ­նիվ, թերթին հայտնի է դարձել, որ այդ հան­դիպման ժամանակ, ի թիվս այլ հարցե­րի, խոսվել է նաև ՀՀ գլխավոր դատա­խազի պաշտոնի մասին: Ս. Սարգսյանն ասել է, թե ԱԺ-ում Աղվան Հովսեփյանի անունը՝ որպես գլխավոր դատախազի թեկնածու, չի ներկայացվելու:

 «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխան­ցում են, որ մինչ վերջին պահը Ա. Հով­սեփյանը վստահ է եղել, որ վերանշանակվելու է, ավելին, իր շրջապատում ասել է, որ արդեն պատրաստել է այն ելույթը, որը պետք Է ԱԺ-ում ներկայաց­ներ:

Իսկ «ՀԺ»-ն, իր հերթին, հայտնում է, որ ասուլիսի ժամանակ Սարգսյանը ասել է, որ տրանսպորտի ուղեվարձի թանկացումը անխուսափելի է, և որ ուղեվարձը անպայման պետք է բարձրանա:

Նախորդ հոդվածը‘5 տարվա ընթացքում Սերժ Սարգսյանը 32 անգամ եղել է Մոսկվայում. 33-րդ այցը սարերի ետևում չէ’
Հաջորդ հոդվածը‘Ու՞ր են երեխաները. Մամուլ’