‘Մանրամասներ Վազգեն Սարգսյանի մոր առողջական վիճակից’

1510

Վազգեն Սարգսյանի մայրը՝ տիկին Գրետան երեկ երեկոյան տեղափոխվել է Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոն: Ըստ ՀՀ գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, «Նաիրի» բժշկական կենտրոնի անեսթեզոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար Անատոլի Գնունիի՝ Գրետա մայրիկն ընդունվել է վերակենդանացման բաժանմունք և ենթարկվել է անհրաժեշտ հետազոտությունների: Բժիշկը ասել է, որ Գրետա մայրիկի մոտ ի հայտ է եկել գիտակցության խանգարում, ինչի կապակցությամբ էլ նա դիմել է բուժհաստատություն:

Այնուհետև հիվանդի մոտ ախտորոշվել է ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, որը բերել է ինսուլտի օջախի ձեւավորման: Վազգեն Սարգսյանի մայրը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, բայց գիտակցությունը տեղն է, շնչում է ինքնուրույն: Անատոլի Գնունին ասել նաև, որ դուրս գրվելու մասին առայժմ վաղ է խոսել:

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 5-ին, Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է՝ նա կդառնար 55 տարեկան: 

Նախորդ հոդվածը‘Անդրանիկի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել է դի’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիում թունավորվել են ընտանիքի երեք անդամները’