‘«Ման․ Յունայթեդից» պարզաբանել են Զիդանի հետ բանակցություններ վարելու մասին լուրերը’

1011

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության ներկայացուցիչներից մեկը հերքել է այն տեղեկությունը, թե ակումբը բանակցություններ է սկսել Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը։

Ըստ պարբերականի՝ ֆրանսիացի մասնագետը հետաքրքրված է անգլիական ակումբում աշխատանքի անցնելու հեռանկարով, սակայն «Մանչեսթեր Յունայթեդից» նրա հետ կապ չեն հաստատել։ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դեռևս վայելում է ակումբի փոխնախագահ Էդ Վուդվորդի աջակցությունը՝ չնայած թիմի անբավարար արդյունքներին և կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ ունեցած կոնֆլիկտին։

Կային տեղեկություններ, որ մանկունյական ակումբի մարզչական ղեկը ստանձնելու հավակնորդներից է նաև Մաուրիսիո Պոչետինոն, ով այժմ աշխատում է «Տոտենհեմում», սակայն արգենտինացին դժվար թե համաձայնի գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ընթացքում։

Մոուրինյոյի թիմը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում ներկա պահին զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։

Նախորդ հոդվածը‘«Ռեալ»-ի 4 առաջատար չի մասնակցի ԲԿՄԱ-ի դեմ խաղին. Լոպետեգին հրապարակել է հայտացուցակը’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ջհանգիրյան. Սկսենք Սահմանադրական հանրաքվեից’