‘«Ման. Յունայթեդ»-ը «Ռեալ»-ին հայտնել է Պոգբայի տրանսֆերային արժեքը’

1324

 

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է ամռանը տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: Այս մասին հայտնում է Sport.es-ը:

Աղբյուրի տեղեկություններով, «կարմիր սատանաներ»-ը պատրաստ են 100 միլիոն եվրոյի դիմաց հրաժարվել ֆրանսիացու ծառայություններից և դրանք զիջել «Ռեալ»-ին:

Հիշեցնենք, որ Պոգբան «Օլդ Թրաֆորդ» է տեղափոխվել 2016 թվականին՝ «Յուվենթուս»-ից: Մանչեսթերյան գրանդն այն ժամանակ տրանսֆերի դիմաց 105 միլիոն եվրո վճարեց «ծեր սինյորա»-ին:

Նախորդ հոդվածը‘ՊՍԺ-ն կարող է վաճառել Նեյմարի տրանսֆերը, բայց ոչ «Ռեալ»-ին’
Հաջորդ հոդվածը‘Չավին ցանկանում է աշխատել «Մաչեսթր Սիթի»-ի մարզչական շտաբում’