‘Մաոյի ծննդյան օրը նշելու համար կծախսվի 2,5 միլիարդ դոլար’

804

ՉԺՀ-ում մտադիր են մեծ թափով նշել իրենց հիմնադրի՝ Մաո Ցզե-Դունի ծննդյան 120-ամյակը: Մաոն ծնվել է 1893 թ. դեկտեմբերի 26-ին, Շաոշանում: Սյանտան քաղաքը, որի կազմի մեջ է մտնում  Շաոշանը, մտադիր է հանդիսությունների վրա ծախսել 2,5 միլիարդ դոլար: Մինչև Առաջնորդի ծննդյան օրը նախատեսված է ավարտին հասցնել 16 լայնածավալ նախագծեր, այդ թվում՝ կառուցել և ընդարձակել այն մայրուղին, որով Մաոյի հայրենիք կժամանեն նրա երկրպագուները:

Չինացի բլոգերները, սակայն, այդ նախաձեռնությունը վրդովմունքով են ընդունել՝ նշելով ժամանակակից Չինաստանի բազմաթիվ խնդիրներ, որոնք առաջնահերթ լուծման կարոտ են՝ էկոլոգիա, աղքատություն, առողջապահության համակարգ և այլն: Նրանցից մեկը գրել է. «Չեմ ուզում հավատալ, որ այդքան փող են ծախսելու հանգուցյալի վրա՝ ոչ միանշանակ հանգուցյալի», փոխանցումէ MIGnews-ը:

Նախորդ հոդվածը‘ԱԳՆ. Հայաստանը ցանկանում է դիտորդի կարգավիճակ ունենալ Արաբական պետությունների լիգայում ‘
Հաջորդ հոդվածը‘Հարսնաքարի գործ. Դատավարության սուբյեկտները իրենց տեղում չեն. Տեսանյութ’