‘Մաուրիցիո Սարի․ «Ես չեմ դիտել Մունդիալը, հավաքականների խաղից ոչինչ չես սովորի»’

1004

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին պատմել է, թե ինչու չի հետևել Ռուսաստանում կայացած 2018-ի աշխարհի առաջնությունը։

«Ոչ մի խաղ չեմ դիտել Աշխարհի առաջնության ժամանակ։ Չեմ սիրում հավաքականների մասնակցությամբ ֆուտբոլը։ Այդ խաղերում ոչ մի նոր բան չես կարող սովորել։

Այդպես է մտածում ցանկացած բարձրակարգ մարզիչ։

Անհնար է որևէ թիմի 30 օրում այնպես պատրաստել, որ այդ թիմը լավ ֆուտբոլ խաղա։ Ցանկացած ուժեղագույն հավաքական կպարտվի բոլոր եվրոպական թոփ ակումբներին»,- ասել է Սարին։

Նախորդ հոդվածը‘350 մլն եվրո. «Տոտենհեմը» պատրաստ է բաց թողնել Քեյնին’
Հաջորդ հոդվածը‘Սեսկ Ֆաբրեգասը՝ «Մոնակոյի» խաղացող’