‘Մառախուղի պատճառով երկու ինքնաթիռներ չեն կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոցում»’

1460

Մառախուղի պատճառով Հայաստանի օդային տարածքում գտնվող երկու ինքնաթիռներ չեն կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: ԴոնԱվիա ավիաընկերության՝ Միներալնիե Վոդիից և Ռոստովից ժամանող ինքնաթիռները արդեն մեկ ժամվա չափ օդում պտույտներ են կատարում:

Ինչպես iLur.am-ի հետ զրույցում նշեց ՔԱԳՎ մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանը, այս պահին ուղղահայաց տեսանելիությունը կազմում է 75 մետր, մինչդեռ թույլատրելի միջին տեսանելիությունը 200 մետր է: Գրդզելյանը տեղեկացրեց նաև, որ ինքնաթիռների վառելիքը բավարար է օդում գտնվելու համար, բայց եթե մոտակա ժամանակ մառախուղը չցրվի, ինքնաթիռները կուղարկվեն պահեստային օդանավակայան:

Նախորդ հոդվածը‘Անչելոտի. ««Սան Լորենցոյի» դեմ պետք է իդեալական խաղալ բոլոր դիրքերում»’
Հաջորդ հոդվածը‘Մառախուղի պատճառով Ռոստով-Երևան չվերթը ուղարկվել է Սոչի (լրացված)’