«Մասթերս»․ Ալկարասը պարտվեց մեկնարկային մրցախաղում

264

Աշխարհի չորրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս մնաց Մոնրեալի «Մասթերս» մրցաշարից։ Մեկնարկային մրցախաղում 19-ամյա իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի 34-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլի հետ եւ պարտություն կրեց երեք սեթում՝ 7:6 (7:4), 6:7(7:9), 3:6:

АTP մրցաշարերում Ալկարասը չորրորդ անգամ տանուլ տվեց մրցախաղը՝ առաջին սեթում հաղթելուց հետո։

Այս մրցաշրջանում Ալկարասն արդեն անցկացրել է 50 հանդիպում եւ կրել է 8 պարտություն։

Մոնրեալի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,9 միլիոն դոլար է։

Նախորդ հոդվածըԻբրահիմովիչի որդիները կխաղան «Միլանի» պատանեկան թիմերում
Հաջորդ հոդվածը«Մասթերս»․ Աշխարհի առաջին ռակետը պարտվեց մեկնարկում