«Մասթերս»․ Աշխարհի առաջին ռակետը պարտվեց մեկնարկում

222

Աշխարհի առաջին ռակետ Դանիիլ Մեդվեդեւը պարտվեց Մոնրեալի «Մասթերս» մրցաշարի մեկնարկում։ Ռուսաստանցի թենիսիստը պայքարը սկսեց երկրորդ շրջանից՝ մրցելով ավստրալացի Նիկ Կիրյոսի հետ եւ պարտություն կրեց 7:6 (7:2), 4:6, 2:6 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ։

Դանիիլ Մեդվեդեւն այս մրցաշարի անցած տարվա հաղթողն է։

Նիկ Կիրյոսը հաջորդ շրջանում կմրցի ավստրալացի Ալեքս դե Մինորի հետ, որը 7:6 (7:4), 7:5 հաշվով պարտության մատնեց բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին։

Նիկ Կիրյոսն այս մրցաշարից առաջ նվաճել է Վաշինգտոնում անցկացված ATP-500 մրցաշարի հաղթողի կոչումը։

Նախորդ հոդվածը«Մասթերս»․ Ալկարասը պարտվեց մեկնարկային մրցախաղում
Հաջորդ հոդվածըԶապորոժյան մարզի իշխանությունները նշել են հանրաքվեի ցանկալի ժամկետները