«Մասթերս»․ Աշխարհի առաջին ռակետ Ալկարասը դուրս մնաց պայքարից

406

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը չկարողացավ դուրս գալ Փարիզում անցկացվող «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ։ 19-ամյա իսպանացի թենիսիստը մրցեց դանիացի Հոլգեր Ռունեի հետ եւ երկրորդ սեթի թայ-բրեյքում վնասվածքի պատճառով հրաժարվեց պայքարից՝ 3:6, 6:6 (1:3, անավարտ)։

Կիսաեզրափակիչում Հոլգեր Ռունեի մրցակիցը կլինի ֆրանսիացի կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմը, որը պարտության էր մատնել ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին՝ 6:1, 6:4։

Նախորդ հոդվածը«Մասթերս»․ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ կիսաեզրափակիչ
Հաջորդ հոդվածըՆ. Փաշինյան — Ռ. Քոչարյան անհավատալի թվացող, բայց փաստացի տանդեմը