«Մասթերս»․ Խաչանովը դուրս եկավ երրորդ շրջան եւ կմրցի Ջոկովիչի հետ

261

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Փարիզում ընթացող «Մասթերս» մրցաշարի երրորդ շրջան։ Հայ թենիսիստը 6:3, 4:6, 6:4 հաշվով պարտության մատնեց 61-րդ ռակետ, շվեյցարացի Մարկ-Անդրեա Հյուսլերին։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 55 րոպե։

Աշխարհի 19-րդ ռակետը քառորդ եզրափակիչի ուղեգրի համար կմրցի աշխարհի 7-րդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հետ։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի չեմպիոնը  7:6 (7:1), 6:4 հաշվով հաղթել էր ամերիկացի Մաքսիմ Կրեսիին։

Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,4 միլիոն եվրո է։

Նախորդ հոդվածըՆոր վարչապետի որոշումը զայրացրել է բրիտանացիներին
Հաջորդ հոդվածըՍեուլում հայտնել են, թե որտեղ է ընկել հյուսիսկորեական հրթիռը