«Մասթերս»․ Կարեն Խաչանովը պարտվեց մեկնարկում

423

ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի առաջին շրջանում 26-ամյա ռուսաստանցի Կարեն Խաչանովը (աշխարհի 30-րդ ռակետ) մրցեց 22-ամյա ամերիկացի Սեբաստիան Կորդայի (52-րդ ռակետ) հետ եւ պարտություն կրեց 3:6, 4:6 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 25 րոպե։

Երկրորդ շրջանում Կորդայի մրցակիցը կլինի իտալացի Մատեո Բերետինիի եւ ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյի դիմակայության հաղթողը։

Ցինցինատիի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,2 միլիոն դոլար է։

Նախորդ հոդվածըFTX Crypto Cup. Արոնյանը թայ-բրեյքում հաղթեց Դուդային
Հաջորդ հոդվածըԼիզա Ճաղարյան. Ձեր հալալ–զուլալն է, մի՛ փորձեք ուրիշի գրպանը գցել