«Մասթերս»․ Կարեն Խաչանովը պարտվեց Նովակ Ջոկովիչին

343

Փարիզում անցկացվող «Մասթերս» մրցաշարի երրորդ շրջանում ռուսաստանցի Կարեն Խաչանովը (19-րդ ռակետ) մրցեց աշխարհի նախկին առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչի (7-րդ ռակետ) հետ եւ պարտություն կրեց երկու սեթում՝ 4:6, 1:6։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 27 րոպե։

Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի իտալացի Լորենցո Մուզետին, որը 6:4, 6:2 հաշվով հաղթեց վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլիին։

Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,4 միլիոն եվրո է։

Նախորդ հոդվածըԹրամփ․ Դեմոկրատները խարխլում են ամերիկյան երազանքը և տանում պատերազմի
Հաջորդ հոդվածըՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեն կրակել․ ՊՆ