«Մասթերս»․ Շտրուֆը հաղթեց Կարացեւին եւ եզրափակիչում կխաղա Ալկարասի հետ

347

Աշխարհի 65-րդ ռակետ Յան-Լենարդ Շտրուֆը դուրս եկավ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացվող «Մասթերս» մրցաշարի եզրափակիչ։ Գերմանացի թենիսիստը  6:4, 3:6, 4:6 հաշվով պարտության մատնեց աշխարհի 121-րդ ռակետ, ռուսաստանցի Ասլան Կարացեւին։

Եզրափակիչում Շտրուֆի մրցակիցը կլինի աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը, որն անցած տարի նվաճել էր այս մրցաշարի հաղթողի տիտղոսը։

Մադրիդի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 7,7 միլիոն եվրո է։ Հաղթողը կստանա 1,1 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածը«Արսենալն» ամառային տրանսֆերներին կհատկացնի 170 միլիոն եվրո
Հաջորդ հոդվածըԾանրորդներին կարգելվի դրոշով բարձրանալ պատվո հարթակ