«Մասթերս»․ Ցիցիպասը պարտվեց 65-րդ ռակետ Յան-Լենարդ Շտրուֆին

231

Մադրիդում անցկացվող «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչում սենսացիոն պարտություն կրեց հույն Ստեֆանոս Ցիցիպասը։ Աշխարհի 5-րդ ռակետը մրցեց 65-րդ ռակետ, գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆի հետ, որն առավելության հասավ 7:6 (7:5), 5:7, 6:3 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 32 րոպե։

Եզրափակիչի ուղեգրի համար Շտրուֆը կմրցի ռուսաստանցի Ասլան Կարացեւի հետ։ Աշխարհի 121-րդ ռակետը հաղթել էր չինացի Չժիրժենի Չժանին՝ 7:6 (7:3), 6:4 հաշվով։

Մադրիդի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 7,7 միլիոն եվրո է։ Հաղթողը կստանա 1,1 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածըՉԺՀ-ն պատրաստ է ՌԴ-ի հետ միասին կարգավորել ճգնաժամը
Հաջորդ հոդվածըՈւկրաինան խոստովանել է, որ խոցել է սեփական անօդաչուն