‘Մասիս Մայիլյան. Գլխավոր ինտրիգը ԼՂՀ ԱԺ առաջիկա ընտրություններում կայանալիք մրցակցությունն է ‘

1189

Ստեղծված իրավիճակում Արցախում մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ որեւէ կանխատեսումներ անելը ծատ բարդ է: ԱրմԻնֆո գործակալությանը նման կարծիք է արտահայտել ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության Հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը: «Դժվար է, քանի որ հայտնի չէ, թե իշխանություններն ինչպես կօգտագորեն իրենց վարչական ռեսուրսը, եւ կհաջողվի՞ արդյոք ընդդիմությանը` լիովին վերահսկել ձայների հաշվարկը: Բայց այն բանից հետո, երբ ԼՂՀ ԿԸՀ կհրապարակի կուսակցությունների եւ մեծամասնական ընտրական տեղամասերի հավակնորդների ցանկը, այդ ժամանակ նոր հնարավոր կլինի մեկնաբանել, որ ի տարբերություն 2010 թվականի խորհրդարանական ընտրությունների, առաջիկա ընտրությունները կլինեն մրցակցային»,-ամոզված է Մայիլյանը:

Նրա գնահատականով, արդեն ակնհայտ է, որ հիմնական պայքարը կընթանա իշխանական կոալիցիայի կուսակցությունների խմբի եւ «Ազգային վերածնունդ» ընդդիմադիր կուսակցության միջեւ: Եվ հատկապես դրանում է կայանում առաջիկա նախընտրական քարոզարշավի ինտրիգը:

 

Նախորդ հոդվածը‘ԱԺ նիստ (Ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Դավթաշենում վաղը ջուր չի լինի’