‘Մասիս Մայիլյան. Զորի Բալայանի նամակը հակասում է ՀՀ եւ ԼՂՀ քաղաքացիների կամարտահայտությանը’

1319

Հրապարակախոս Զորի Բալայանի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի քաղաքական հատվածը հակասում է Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների քաղաքացիների կամարտահայտությանը: iLur.am-ի հետ զրույցում հայտարարեց ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար, արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը:

Զորի Բալայանի նամակը նա բաժանում է երկու մասերի` պատմական եւ քաղաքական:

«Պատմական էքսկուրսը կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել Կովկասի եւ հարեւան տարածքների խնդիրներով զբաղվող մասնագետների մոտ: Ինչ վերաբերում է քաղաքական մասին, այն հակասում է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության քաղաքացիների կամարտահայտությանը, որոնք երկու անկախ հայկական պետություններ են ստեղծել իրենց պատմական հողերի մի մասի վրա: Հնարավոր է, որ նախագահ Պուտինին ուղղված նամակի պատճառը հեղինակի այն եզրահանգումն է, որ ներկա պայմաններում Հայաստանը կարող է դիմակայել միայն որպես Ռուսաստանի մաս», — նշեց պարոն Մայիլյանը: 

Նախորդ հոդվածը‘«Պոլիտեխնիկում» որոշել են զբաղվել դասախոսների աշխատավարձերի հարցով’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ն կքննարկի խորհրդարանական էթիկայի հարցը ‘