‘Մասիս Մայիլյան. ԼՂՀ խնդրի կարգավորումը ինքնաբերաբար չի բերի երկրի զարգացմանը’

1132

Մենք պետք է տարբերակենք «ղարաբաղյան խնդիր» և «ղարաբաղյան հակամարտություն» հասկացությունները. խնդրի լուծումը շատ ավելի բարդ հարց է, քան հակամարտության կարգավորումը: iLur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը՝ մեկնաբանելով Սերժ Սարգսյանի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցը, որտեղ նա, մասնավորապես, նշում է. «Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը միայն ու միայն դրականորեն կարտահայտվի Հայաստանի զարգացման վրա»:

Ըստ Մայիլյանի՝ ղարաբաղյան խնդիրը խորն արմատներ ունի, ու դրա լուծումը կարող է զգալիորեն իջեցնել տարածաշրջանի կոնֆլիկտոգենությունը:

«Խնդրի լուծումը կամ հակամարտության կարգավորումը` Հայաստանի (ՀՀ և ԼՂՀ-ի) ազգային շահերին համապատասխան,  կբերի պաշտպանության ու անվտանգության ապահովման նպատակով արվող ծախսերի կրճատման: Բայց դա ինքնաբերաբար չի բերի երկրի զարգացմանը ու քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը, եթե չստեղծվի ուժեղ ու արդյունավետ պետություն, ու քաղաքացիները չտիրապետեն իշխանության գործունեությունը վերահսկելու գործուն մեխանիզմներին»,- ասաց Մայիլյանը:

Նախորդ հոդվածը‘ԵԽԽՎ հայկական և ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարները հանդիպել են Ստրասբուրգում’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալի» ֆուտբոլիստներին աստղաբաշխական պարգեւավճարներ են խոստացել, եթե…’