‘Մասկերանոն դատապարտվել է ազատազրկման մեկ տարով’

974

Հերթական դատական լսումներն են կայացել «Բարսելոնայի» պաշտպան Խավիեր Մասկերանոյի՝ հարկեր չվճարելու գործով։ Դատարանը ֆուտբոլիստին դատապարտեց մեկ տարով ազատազրկման և տուգանեց 815 հազար եվրոյով։

Խաղացողի շահերը ներկայացնող փաստաբան Դավիդ Այնետոն արդեն խնդրանք է ներկայացրել պատժի դադարեցման մասին։

Ֆուտբոլիստը կարող է խուսափել ազատազրկումից և դրա փոխարեն 21 հազար եվրո լրացուցիչ տուգանք վճարել։ Սպասվում է, որ առաջիկա օրերին դատարանը նոր դատավճիռ կարձակի։ Հարկ է նշել, որ Մասկերանոն նախկինում խոստովանել է 1,5 մլն եվրոյի հարկեր չվճարելու փաստը և վնասը հատուցել է տոկոսներով։

Նախորդ հոդվածը‘Վենգերին կընդգրկեն հակադոպինգային պայքարում’
Հաջորդ հոդվածը‘Վիկտոր Վալդես. Շնորհակալություն բոլոր երկրպագուներին’