‘Մասնավոր տրանսֆերտները Հայաստանից ավելի արագ տեմպերով են արտահոսում’

1288

Բանկային համակարգով դեպի Հայաստան ֆիզիկական անձանց մասնավոր տրանսֆերտների ներհոսքը 2014 թվականի հունվար-հուլիսին, 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ նվազել է 2.8%, իսկ արտահոսքը` 12%: 2013-ի նույն ժամանակահատվածում ներհոսքն աճել էր 5 անգամ, իսկ արտահոսքը` 8 անգամ: Արդյունքում, զուտ ներհոսքը 2014-ի հունվար-հուլիսին տարեկան կտրվածքով աճել է 0.7%՝ կազմելով 771.2 մլն դոլար:

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա հրապարակման՝ հունվար-հուլիսին դեպի Հայաստան տրանսֆերտների ներհոսքը, 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ նվազել է` 1.22 մլրդ դոլարից մինչև 1.19 մլրդ դոլար (որից 967.9 մլն դոլարը եղել է ոչ կոմերցիոն բնույթի), իսկ արտահոսքը` 461.3 մլն դոլարից մինչև 492.8 մլն դոլար (196.6 մլն դոլար` ոչ կոմերցիոն բնույթի):

Ներհոսող տրանսֆերտների կառուցվածքում առյուծի բաժինը շարունակում է պատկանել Ռուսաստանին, չնայած որ նրա մասնաբաժինը նվազել է`84.6% — ից մինչև 82.3%: Այնուհետև հաջորդում են` Միացյալ Նահանգները՝ 4,7%-ից մինչև 5.8%, Ղազախստանը՝ 1,4%-ից մինչև 1,3%, Գերմանիան՝ 0.8%-ից մինչև 1 , 2%, Ֆրանսիան՝ 0.8%-ից մինչև 0.9%, Ուկրաինան՝ 1.6%-ից մինչև 0.8%, ԱՄԷ-ն՝ 0.6%-ից մինչև 0.5 %, Իսպանիան՝ 0.4% (անփոփոխ), Թուրքիան՝ անփոփոխ 0.1%-ով և Չինաստանը՝ անփոփոխ 0.09%: Արտահոսքի կառուցվածքում առաջատարն է Ռուսաստանը` 56.9%, որին հաջորդում են` Միացյալ Նահանգները՝ 10.1%, Չինաստանը՝ 4%, Ուկրաինան՝ 3,4%, Գերմանիան՝ 2,7%, ԱՄԷ-ն՝  2.1 %, Ֆրանսիան՝ 2%, Իսպանիան՝ 1.4%, Թուրքիան՝ 1.2%, Ղազախստանը՝ 0.9%:

 

Ռուսաստանից եկող տրանսֆերտների ծավալը 2014-ի հունվար-հուլիսին, 2013-ի նույն ժամանակահտածի համեմատ՝ նվազել է 0.1%՝ մինչև 796 մլն դոլար, տարեկան արտահոսքը դեպի Ռուսաստան աճել է 12%՝ մինչև 111.8 մլն դոլար: ԱՄՆ-ից ներհոսքն աճել է 27%՝ մինչև 56 մլն դոլար, իսկ արտահոսքն աճել է 17%՝ մինչև 19.8 մլն դոլար:

 

2013 թվականին դեպի Հայաստան բանկային համակարգով տրանսֆերտների ներհոսքը կազմել է 1.869 մլրդ դոլար՝ աճելով 10.8%: Իսկ արտահոսքը 2013-ի հունվար-հուլիսին տարեկան կտրվածքով աճել է 9.8%՝ կազմելով 324.2 մլն դոլար: Արդյունքում, մասնավոր տրանսֆերտների զուտ ներհոսքը 2014-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 1.545 մլրդ դոլար՝ տարեկան կտրվածքով աճելով 9.7%:

 

Հիշեցնենք, որ ՀՀ Կենտրոնական բանկը, համաձան 2014 թվականի երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության, հերթական անգամ 2014 թվականի համար նվազեցրեց ֆիզիկական անձանց մասնավոր տրանսֆերտների ներհոսքի կանխատեսումները: Մասնավոր տրանսֆերտների ներհոսքի աճն ընթացիկ տարում կկազմի 4.5-6.5%: Մինչ այդ ԿԲ ֆիզիկական անձանց ներհոսքի աճի կանխատեսումները նվազեցրել էր մինչև 7-9%:

Ըստ ԱՎԾ պաշտոնական տվյալների՝ 2013-ին Հայաստանից արտասահման է մեկնել 1.494 մլն մարդ՝ 2012-ի համեմատ աճելով 17.5%, իսկ վերադարձողների թիվը կազմել է 1.452 մլն մարդ՝ տարեկան աճը` 18.8%: Այսպիսով, բնակչության հոսքի բացասական սալդոն տարեկան կտրվածքով կազմել է 42 հազար: Միևնույն ժամանակ, 2013-ին երկիրը լքել է 787 հզր մարդ, իսկ վերադարձել է 745 հզր մարդ, բացասական սալդոն կազմել է 41.8 հազար: 2013-ին Ռուսաստան է մեկնել 670 հզր ՀՀ քաղաքացի, 2012-ի համեմատ աճը` 20%: Նախորդ տարի այն կազմել էր 540 հազար: 2013-ի արդյունքներով ՌԴ-ում օրինական հիմունքներով աշխատող ՀՀ քաղաքացիների թիվը կազմել է 130 հազար, 2012-ի համեմատ աճելով 4%: 

Նախորդ հոդվածը‘Տեղական Gallup-ը հարցում է արել 167 մարդու շրջանում՝ ՄՄ-ին Հայաստանի միանալու մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Մի շարք երկրներ կոչով դիմել են Ադրբեջանին՝ Կարեն Պետրոսյանի դին հանձնելու համար. Հրապարակ’