Մասքը հերքել է «Մանչեսթեր Յունայթեդը» գնելու վերաբերյալ լուրը

258

Ամերիկացի գործարար Իլոն Մասքը չորեքշաբթի հերքել է այն տեղեկությունը, թե ինքը ծրագրում է ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը։

«Ոչ, դա Twitter-ի վաղեմի կատակն է։ Ես ոչ մի սպորտային թիմ ձեռք չեմ բերում»,- Twitter-ի իր էջում Մասքը պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք լրջորեն է արել համապատասխան հայտարարությունը։

Ավելի վաղ գործարարը գրել էր․ «Բացի դրանից, ես գնում եմ «Մանչեսթեր Յունայթեդը», շնորհակալություն հայտնել պետք չէ»։ Այդ կերպ նա մեկնաբանել էր իր մեկ այլ հրապարակում, որը վերաբերում էր ԱՄՆ-ում ներքաղաքական իրավիճակի նկատմամբ իր հայացքներին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲայդենը 430 մլրդ դոլարի նախաձեռնությունների փաթեթ է ստորագրել
Հաջորդ հոդվածըՌԴ ԱԳՆ․ Աֆղանստանը ԱՄՆ-ի ներխուժման պահից ամենախոշոր թմրալաբորատորիան է դարձել