‘Մասքը տեսանյութ է հրապարակել Լոս-Անջելեսի ստորգետնյա արագընթացիկ թունելից’

1683

Ամերկացի միլիարդատեր և Spacex տիեզերական ընկերության ղեկավար Իլոն Մասքը Twitter-ի իր էջում տեսագրություն է տեղադրել Լոս-Անջելեսի ստորգետնյա արագընթացիկ թունելից:

Ավելի վաղ Մասքը հաղորդել էր, որ թունելի բացումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին:

«Անցա Լոս-Անջելեսի ստորգետնյա թունելի ողջ երկայնքով, որը կառուցում է The Boring Company-ն: Շատ երկար է: Պատրաստվում ենք երեկույթին՝ դեկտեմբերի 10-ին կայանալիք բացման առիթով»,- գրել է Մասքը:

Հունիսի վերջին Մասքը հայտարարել էր թունելի շինարարության մեկնարկը: Մասքի պլանով նախատեսվում է թունելների երկու ցանցերի շինարարություն Լոս-Անջելեսի (Կալիֆոռնիա) և Արևելյան ափին մայրաքաղաքի շրջաններում: Հաջորդ փուլում չի բացառվում ստորգետնայ միջանցքների կառուցումը Թեքսասում կամ Սան-Ֆրացիսկոյում:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու է Վաղարշակ Հարությունյանին. «Արմենպրես»’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Շարմազանով. Ձեզ սկզբունք սիրող գործիչներ պետք չե՞ն’