Մասքը ցանկանում է ԱՄՆ նախագահի պաշտոնում «նորմալ մարդ» տեսնել

237

Գործարար Իլոն Մասքը հայտարարել է, որ կուզենար ԱՄՆ նախագահ տեսնել «նորմալ մարդու»։

«Ես կուզենայի, որ նախագահը նորմալ մարդ լիներ։ Մի հին ասացվածք կա՝ ավելի լավ է մեզ ղեկավարեին հեռախոսագրքից պատահական ընտրված մարդիկ, քան Հարվարդ ավարտածները»,- ասել է նա CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Այդպես նա պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք ափսոսում է, որ 2020 թ․ քվեարկել է ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի օգտին։

«Նախագահը, ըստ էության, երկրի գլխավոր գործադիր տնօրենն է։ Շատ կարևոր է՝ նա լա՞վ տնօրեն է։ Բանն այն չէ միայն, թե նա արդյո՞ք ձեր համախոհն է, այլ նաև այն, թե որքան հաջող է նա կարողանում կատարել տարբեր գործեր։ Ամեն օր անհրաժեշտ է բազմաթիվ որոշումներ կայացնել։ Ցանկալի է, որ Ամերիկայի գործադիր տնօրենը լավը լինի, արդյունավետ լինի»,- նշել է Մասքը։

Նա նաև հավելել է, որ ազնիվ է համարում Բայդենի հաղթանակը 2020 թ․։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԼուկաշենկո․ Մինսկը, չնայած պատժամիջոցներին, պատրաստ է երկխոսելու Օսլոյի հետ
Հաջորդ հոդվածըՌԴ ԱԴԾ-ն 44 շրջաններում 165 ընդհատակյա զինագործների է ձերբակալել