Մասքի Neuralink ընկերությանը թույլատրվել է մարդկանց չիպավորելու փորձեր կատարել

277

Իլոն Մասքին պատկանող Neuralink նեյրոտեխնոլոգիական ընկերությունը հաղորդել է, որ թույլտվություն է ստացել մարդու ուղեղում չիպ տեղադրելու կլինիկական փորձարկումներ անցկացնել՝ համակարգիչն ու հեռախոսը առանց ձեռքերի օգնության օգտագործելու համար։

«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մեզ թույլ է տրվել մարդկանց վրա մեր առաջին կլինիկական փորձն անցկացնել», — ասվում է հաղորդագրության մեջ, որը հինգշաբթի տեղադրվել է ընկերության twitter-յան էջում։

Կլինիկական փորձարկմանը մասնակցող խմբի հավաքագրումը դեռ չի սկսվել։

2021 թ․ փետրվարին Neuralink-ը փորձարկումներ է անցկացրել կապիկների վրա։ Ընկերության տվյալների համաձայն՝ չիպին միացումն իրականացվում է iPhone-ի միջոցով։ Մասնագետներն ուսումնասիրել և վերծանել են նեյտրոնային ակտիվության կապը որոշակի գործողությունների հետ, ինչը թույլ է տվել վերարտադրել հետադարձ կապը։ Այդպիսով, մակակուին սովորեցրել են էկրանի վրա կուրսորը տեղաշարժել առանց մկնիկն օգտագործելու։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄեդվեդևը չի բացառում, որ հակամարտությունը կձգվի տասնյակ տարիներ
Հաջորդ հոդվածըԹրամփը Դեսանտիսի նախընտրական քարոզարշավի մեկնարկը ծանր է համարում