‘Մավրիտանիայի նախագահն ստիպել է 63-րդ րոպեին 11-մետրանոցներ իրացնել’

1013

Մավրիտանիայի Սուպերգավաթի հանդիպումն ավարտվել է 63-րդ րոպեին 11-մետրանոց հարվածաշարով։ Նման որոշում է ընդունել երկրի նախագահ Մոհամեդ Ուլդ Աբդել-Ազիզը, ով ներկա է գտնվել հանդիպմանը, հայտնում է «The Guardian»-ը։

Հաղորդվում է, որ երկրի ղեկավարն անձամբ է կարգադրել հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար իրացնել՝ չսպասելով հանդիպման հիմնական ժամանակի ավարտին։ Աբդել-Ազիզը ավելի կարևոր գործեր է ունեցել, այդ պատճառով հանդիպումն ընդհատվել է 1:1 հաշվի ժամանակ։

Բացի դրանից, նախագահը չափազանց դժգոհ է եղել հանդիպման ցածր տեմպից։ Ավելի ուշ Մավրիտանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայտարարել է, որ որոշումը կայացվել է թիմերի մարզիչների և նախագահների հետ քննարկումից հետո։

Նախորդ հոդվածը‘Մատա. «Ոչ մի կասկած չկա, որ Լեոն արժանի է «Ոսկե գնդակին»»’
Հաջորդ հոդվածը‘Կրույֆ. «Մեսսին թիմային խաղացող է»’