Մատաղիսից հայտնաբերվել է ևս 2 աճյուն

954

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են հյուսիսարևելյան թևում՝ Մատաղիսում: Հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1662 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Նախորդ հոդվածըՊակիստանը հերքում է
Հաջորդ հոդվածըՈւԵՖԱ նախագահ. Դեմ չէի լինի՝ «Բարսելոնան», «Ռեալն» ու «Յուվենտուսը» հեռանային ՉԼ-ից