Մատաղիսում ևս մեկ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

1132

Մատաղիսում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ԱԻ պետական ծառայության փրկարարներն այսօր հայտնաբերել և տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն:

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 27-ը, Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել է 1616 աճյուն:

Առաջիկա ուղղությունների մասին ՆԳ նախարարության ԱԻ ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Նախորդ հոդվածըԶԼՄ․ Պրոտասևիչին տեղափոխող ինքնաթիռն իջեցրած ավիակարգավարը փախել է Բելառուսից
Հաջորդ հոդվածըԶավեն Բոյաջյան. Ժենյա Ներսիսյանը բոլորեց ծննդյան 90 տարին