‘«Մատը տարավ-բերեց իր անձնագրի մեջ դրված ընտրակնիքի վրայով, եւ… կնիքն անհետացավ»’

970

Լիզա Ճաղարյանը Facebook-ի իր էջում գրում է. 

«Չգիտեմ` ինչ անցավ տղայիս մտքով, վերցրեց իր անձնագիրը, մատը տարավ-բերեց իր անձնագրի մեջ դրված ընտրակնիքի վրայով, եւ… կնիքն անհետացավ: Դրանից հետո ես վերցրի իմ անձնագիրը, մատս տարա-բերեցի իմ անձնագրի մեջ դրված ընտրակնիքի վրայով, եւ իմ անձնագրից էլ անհետացավ կնիքը: Ի գիտություն վովիկների, քիմիական նյութ չենք օգտագործել, մեր մատներն էլ քիմիական նյութեր չեն արտադրում: Իսկ մենք, ի դեպ, «ընտրել ենք» ամենաշատը մեկ ժամ առաջ: Այսպիսի բաներ, «օրինապաշտ» վովիկներ»:

Նախորդ հոդվածը‘Ընտրությունն ավարտված է, ընտրական տեղամասերը փակվեցին’
Հաջորդ հոդվածը‘Թոմաս Մյուլեր. «Բավարիան» պետք է նվաճի Չեմպիոնների լիգան’