‘Մատիպ. ««Ռեալի» դեմ խաղը չպետք է մեզ համար արդարացում լինի»’

877

Գերմանական «Շալկե-04»-ի պաշտպան Ժոել Մատիպը խոսել է Գերմանիայի առաջնության 25-րդ տուրում «Հերտայի» դեմ ոչ-ոքի ավարտված հանդիպման մասին (2:2)։ Մարտի 10-ին «Շալկեն» 4։3 հաշվով հաղթել էր Մադրիդի «Ռեալին» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում, սակայն դուրս էր մնացել հետագա պայքարից երկու հանդիպումների արդյունքով։

«Մինչև վերջին րոպեն մենք զիջում էինք 1։2 հաշվով։ Իհարկե, լավ է, որ կարողացանք մեկ միավոր վաստակել, բայց ամեն դեպքում ավելիի ակնկալիք ունեինք։ Մադրիդում տեղի ունեցած հանդիպումը մեզ համար չպետք է արդարացում լինի։

«Հերտայի» ֆուտբոլիստները նշանակալիորեն բարդացրին մեր կյանքը, լավ հանդիպում անցկացրին, այդ պատճառով էլ պետք է բավականանանք մեկ միավորով։ Մրցաշարային աղյուսակի տեսանկյունից դա բավարար չէ, բայց ամեն ինչ դեռ մեր ձեռքում է»,-ասել է Մատիպը։

Բունդեսլիգայի 25 տուրերից հետո «Շալկեն» մրցաշարային աղյուսակում 5-րդն է։

Նախորդ հոդվածը‘Պեպե Ռեյնա. Առաջին դարպասապահը, ով խաղացել է Եվրոպական 4 խոշոր առաջնություններում ‘
Հաջորդ հոդվածը‘Վան Գալ. «Կհեռանամ, երբ տեսնեմ` խաղացողների հետ հարաբերությունները փչացել են»’