‘ Մատյուդի. Ֆավորիտը Գերմանիան է, սակայն խաղի ընթացքում ամեն ինչ էլ կարող է տեղի ունենալ’

845

Ֆրանսիայի հավաքականի  կիսապաշտպան  Բլեզ  Մատյուդին  քառորդ եզրափակչի Գերմանիայի հետ հանդիպաման ֆավորիտը համարել է գերմանացիներին՝ միաժամանակ նշելով, որ խաղի ժամանակ ամեն ինչ էլ կարող է պատահել:

«Այս պահի դրությամբ  Գերմանիան ֆավորիտ է, սակայն հանդիպման ժամանակ կարող է ամեն ինչ էլ տեղի ունենալ: Դրանում բոլորը համոզվեցին  1/8-րդ եզրափակիչ խաղի ժամանակ: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի գերմանացիներին խնդիրների առաջ կանգնեցնենք և գնանք առաջ», —ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Goal  ինտերնետ պորտալը:

«Գերմանիան շատ ուժեղ է բոլոր դիրքերում: Նրանք հիանալի  դարպաապահ ունեն՝ Մանուել Նոյերը,  գերազանց ռմբարկու՝ Թոմաս Մյուլերը: Բացի դրանից, սա շատ համախմբված թիմ է: Բայց, բոլորն էլ ունեն թուլություններ. Կատարյալ թիմեր գոյություն չունեն»:

Ֆրանսիայի և Գերմանիայի միջև հանդիպումը  տեղի կունենան հուլիսի  4-ին: Հանդիպման սկիզբը ժամը  20:00-ին է:

Նախորդ հոդվածը‘Մհեր Արշակյան. Արտագաղթելու մուննաթը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը և ԵՄ-ն հայտարարել են Իրանի հետ բանակցությունները շարունակելու մասին’