‘Մատս Հյումելսը՝ իր ապագայի մասին’

775

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հյումելսը խոսել է իր ապագայի մասին: Նշենք, որ վերջին շրջանում շատ են խոսում այն մասին, որ գերմանացի խաղացողը կարող է տեղափոխվել Անգլիա.

«Դուք վերնագրե՞ր եք փնտրում: Ես «Բորուսիայի» խաղացող եմ և կենտրոնացած եմ թիմի առաջիկա ելույթների վրա: Այս ընթացքում շատ եմ լսել այն մասին, որ հեռանում եմ, տեղափոխվում եմ Դորտմունդից, սակայն, ինչպես տեսնում եք, ես այստեղ եմ՝ «Բորուսիայի» հետ: Թե ինչ կլինի ապագայում, ցույց կտա ժամանակը:  Ներկայիս իրավիճակը ճնշում է մեզ, պատրաստ ենք լուշել մեր առջեւ դրված խնդիրը. Խուսափել ուժեղագույնների մրցաշարից դուրս մնալուց եւ հնարավորինս բարձարանալ մրցաշարային աղյուսակում: Իհարկե, ճնշում զգում եմ, այնպես, ինչպես Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ:  Ներկա պահին մտածում եմ «Բայերի» հետ խաղի մասին: Մնացածի մասին հիմա չեմ մտածում»,- ասել է Հյումելսը:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» «Ատլետիկոյի» հետ խաղից առաջ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կարմիր քարտ՝ Sky Deutchland-ին’