Մատվիենկո․ Ռուսաստանի ամբողջականությանը վտանգ չի սպառնում

244

 «Парламентская газета» թերթին տված հարցազրույցում Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի ամբողջականությանը ոչ մի վտանգ չի սպառնում՝ չնայած Արևմուտքի ճնշումներին։

Դաշնային խորհրդի նախագահը նշել է, որ ռուսաստանյան ֆեդերալիզմի կատարելագործումը, ինչպես նաև ՌԴ նախագահի, իշխանության դաշնային գործադիր և դատական  ճյուղերի ինստիտուտների ու կառույցների հետ փոխգործակցությունը մշտական բնույթ է կրում։

Մատվիենկոն հավելել է, որ դա կարևոր է արագ փոփոխվող այս աշխարհում, միջազգային հարաբերությունների մրրկային փոփոխությունների պայմաններում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ին անհանգստացնում է «Վագներ» ՄՌԸ-ի ակտիվությունը
Հաջորդ հոդվածըՎոլոդինն առաջարկել է ՌԴ ԶՈՒ-ն վիրավորելու և նացիստներին պաշտպանելու համար բռնագրավել ունեցվածքը