‘Մատվիենկո. Ուկրաինայի հարավ-արևելք խաղաղապահներ մտցնելու անհրաժեշտություն չկա’

905

ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն անհրաժեշտ չի համարում խաղաղապահ զորակազմ մտցնել Ուկրաինայի արևելք. Կիևը և ինքնահռչակ ժողովրդական հանրապետություններն իրենք պետք է գտնեն հակամարտության կարգավորման փոխադարձ ընդունելի տարբերակը:

«Այսօրվա դրությամբ, ըստ իս, որևէ խաղաղապահ զորակազմ մտցնելու կարիք չկա: Այնուամենայնիվ՝ դա ներքաղաքական ուկրաինական ճգնաժամ է, և բանակցային գործընթացի շրջանակներում Կիևը և հարավ-արևելքը պետք է գտնեն փոխընդունելի լուծում»,- այսօր լրագրողներին հայտնել է Մատվիենկոն այն բանից հետո, երբ Դաշնային խորհուրդը չեղյալ է հայտարարել Ուկրաինայում Ռուսաստանի ԶՈւ-ն օգտագործելու որոշումը: Մատվիենկոն ընդգծել է, թե այդպիսով հաստատվում է, որ Ռուսաստանն անում է իրենից կախված ամեն ինչ՝ նպաստելու խաղաղ գործընթացին և իրավիճակի լիցքաթափմանը:

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել նախաձեռնությամբ՝ առաջարկելով սենատորներին չեղյալ հայտարարել Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում օգտագործելու վերաբերյալ որոշումը, ինչը և այսօր արել է Դաշնային խորհուրդը: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Երևանում քննարկում կանցկացվի ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի հերթական բարձրացման’
Հաջորդ հոդվածը‘ՏՄՊՊ-ն «Փարկինգ սիթի սերվիս»-ի կողմից է ‘