‘Մարադոնայից ու Մաթեուսից մինչև Մեսսին ու Մյուլերը (տեսանյութեր, լուսանկարներ)’

1171

Արգենտինան և Գերմանիան երրորդ անգամ կխաղան աշխարհի առաջնությունում և կրկին նոր մայրցամաքում՝ Հարավային Ամերիկայում, Հյուսիսային Ամերիկայից և Եվրոպայից հետո:
Գերմանիայի և Արգենտինայի հավաքականների  հակամարտությունն աշխարհի առաջնություններում իսկական միջմայրցամաքային դասական պայքար է: Այս հավաքականները, որոնք խաղում են միայն իրենց սեփական ուժերի վրա հույսը դնելով, աշխարհի առաջնություններում հանդիպել են 6 անգամ, և ամեն անգամ (բացառությամբ երևի թե ԱԱ-2010-ի) շատ լարված հանդիպումներ են եղել՝ հագեցած ինտրիգներով: Աշխարհի առաջնությունների եզրափակիչ խաղերում Գերմանիայի ու Արգենտինայի հավաքականների ճանապարհները խաչվել են երկու անգամ, և մինչ այժմ հաշիվը ոչ ոքի է՝ 1-1: Այս հավասարակշռությունը հաստատ կխախտվի կիրակի оրը՝  «Մարականա» մարզադաշտում:

Կրկին Մեսսի և Մյուլեր հակամարտություն

ԱԱ-1986
Արգենտինա – Գերմանիա – 3:2

Իհարկե, անարդարացի կլիներ, եթե այս աշխարհի առաջնությունում չհաղթեր Դիեգո Մարադոնան: Եվ, եթե թե քառորդ,  և թե կիսաեզրափակիչներում արդյունքը ֆուտբոլիստի գոլերի շնորհիվ էր, ապա եզրափակչում Արգենտինային ոսկե մեդալներ բերեցին նրա փոխանցումները: Այն մասին, թե ինչպես կարելի է փակել Մարադոնայի ճանապարհը, գիշերները մտածում էր  գերմանացիների երիտասարդ մարզիչը՝ Ֆրանց Բեկենբաուերը: Սակայն, վերջինս ոչ մի տարբերակ չգտավ, քան Լոթար Մաթեուսին ու Հորբերտ Էդերին Մարադոնային կցելը:

Արգենտինա – Գերմանիա – 3:2 (1:0)
Գոլերը.
Բրաուն՝ 23 (1:0), Վալդանո՝ 56 (2:0), Ռումենիգե՝ 74 (2:1), Ֆյոլեր՝ 80 (2:2), Բուրուչագա՝ 84 (3:2).
29 հունիս, 1986 թվական, Մեքսիկա, «Ացտեկա» մարզաաշտ,  114 600 հանդիսատես:

Արդյունքում՝ գերմանացիների խաղային շարժուն մոդելը, որտեղ խաղադաշտում մշտական դիրք ուներ միայն առաջնորդը՝ Դիտմար Յակոբսը,   կենտրոնում մի փոքր ստատիկ էր: Հնեց սա էլ վնաս հասցրեց թիմի ստեղծմանն ու պտուղներ չտվեց պաշտպանությունում:  Հետագայում, Բեկենբաուերը կխոստովանի, որ իր մարզչական սխալներից գլխավորն այն էր, որ հենակետայիններին կցել էր Մարադոնային:
Կառլոս Բիլարդոն, իր հերթին, չէր մազում իր թիմին մեքենայացման աստիճան:  Նրանք հասկանում էին միմյանց կես խոսքից. ինչ անել պաշտպանությունում, ինչպես բացվել Մարադոնայի ներկայությամբ, կամ էլ ինչպես գտնել նրան և փոխանցում կատարել:  Արգենտինացիների բոլոր երեք գոլերը  ստեղծեցին նրանք՝ Մարադոնայի գլխավորությամբ:

Հակառակորդի գոլը ստիպեց Բեկենբաուերին ընթացքում փոխել խաղը: Թոմաս Բերտոլդը, ով եզրում չէր կարողանում խանգարել  Խուլիո  Оլարտիկոեչեային  և Էկտոր Էնրիկեին, տեղափոխվեց պաշտպանության կենտրոն, որտեղից ձախ եզր տեղափոխվեց Հանս-Պետեր Բրիգելը, իսկ  արգենտինացիների ձախ եզրում եկավ խաղալու  Անդրեաս Բրեմեն:  Գերմացիները կայունացրին խաղը, բայց իրենց չէին կարողանում գտնել դաշտի կենտրոնում:  Դրան չоգնեց նաև երկրորդ խաղակեսի սկզբին խփած գոլը:  Մարադոնային ոչ մեկը չխանգարեց շքեղ փոխանցում կատարել Խորխե Վալդանոյին, ով էլ  գնդակն ուղարկեց Շումախերի դարպասը:
Հիմա արդեն վերակառուցվեցին երկու թիմերն էլ: Բեկենբաուեըը թափահարեց ձեռքը և,  խաղադաշտ մտցնելով Դիտեր Հյոնեսին, անցավ երեք հարձակվողով խաղի, իսկ Բիլարդոն կիսապաշտպաներին ավելի մոտ թողեց Վալդանոյին՝ Մարադոնային տալով գործողությունների ազատություն: Այս ամենը մեծացրեց ճնշումը Ների Պումպիդոյի  դարպասին, և արգենտինացիները չդիմացան: Գերմանիան 6 րոպեի ընթացքում երկու գոլ խփեց, և երկու գոլն էր բացարձակապես իրար նման էին.  փոխանցում աջ եզրի անկյունայինից և հարված դատարկ դարպասին: Աչքի ընկան  Ռումենիգեն և Ռուդի Ֆյոլերը, ով փոխարինման էր դուրս եկել: Սակայն, գերմանացիների ուրախությունը երկար չտևեց: Հերթական անգամ Բեկենբաուերը խաղը վերակառուցել չհասցրեց: Մարադոնան գրեթե անցավ հենակետային կիսապաշտպանի դիրքին, ազատվեց երկու հակառակորդներից, առաջացրեց հսկայական ճեղքվածք հակառակորդի պաշտպանությունում և այնտեղ նետեց Խորխե Բուրուչագաին, ով այդ պահին ուղղակի սխալվելու իրավունք արդեն չուներ: 115 հազար հանդիսատես «Ացտեկե» մարզադաշտում ուղղակի  հեռացավ՝ հիացած  այս խաղից, որտեղ գերմանացիների ոչ ուժը, ոչ էլ ժամանակը չբավարարեց  արգենտինացիների հետ հարձակողական ֆուտբոլ խաղալու:

ԱԱ-1990
Գերմանիա – Արգենտինա՝  1:0

Անկեղծորեն պետք է ասենք, որ հռոմյան եզրափակչի ցուցանակը ավելի տպավորիչ էր, քան հավաքականների ցուցադրած խաղը: Արգենտինան դժվարություններ ուներ դեռևս  խմբային փուլում. հազիվ սղոսկեց խմբից, իսկ  փլեյ-оֆֆ փուլում երկու անգամ հաղթեց 11 մետրանոց հարվածաշարով:

 ԱԱ-1990. եզրափակիչ

Գերմանիա – Արգենտինա – 1:0 (0:0)
Գոլ. Բրեմե
 (11 մետրոնոց), 85.

Հեռացումներ՝  Մոնսոն՝ 65, Դեսոտի՝ 87 (երկուսն էլ՝ Արգենտինայից)
8 հուլիսի,  1990թ, Հռոմ,  Оլիմպիական մարզադաշտ,  73 603 հանդիսատես

6 հանդիպումների ընթացքում Կառլոս Բիլարդոյի թիմը խփեց ընդամենը 5 գնդակ և  դեղին քարտերի ու վնասվածքների պատճառով  հավաքականը եզրափակիչ հասավ լուրջ  խնդիրներով:  Սակայն, այդ ամենը կարելի էր  վերականգնել, եթե լավ մարզավիճակում լիներ Դիեգո Մարադոնան: Սակայն արգենտինացի հանճարը, հատկապես 1986 թվականի համեմատությամբ, այդքան էլ լավ վիճակում չէր: Գերմանացիներն արդեն խմբային փուլն անցան ավելի վստահ և միայն մեկ միավոր կորցրեցին՝  Կոլումբիայի հետ խաղալով 1:1:

Գերմանիան առաջին իսկ րոպեներից նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց և այն բաց չթողեց մինչև մրցավարի եզրափակիչ սուլոցը: Առաջին 10 րոպեների ընթացքում երկու հնարավորություն բաց թողեց Ռուդի Ֆյոլերը , իսկ  երկրորդ պահից արդեն պարզ դարձավ, որ Արգենտինան դեմ չէ 11 մետրանոց հարվածների՝ տանելով խաղը դեպի գոլազուրկ ոչ ոքիի: «Ալբիսելեստե»-ի խաղացողները մի քանի շարք էին կանգնել իրենց դարպասի մոտ՝ հույսը դնելով միայն Մարադոնայի մտքի փայլատակումների վրա: Ժամանակ առ ժամանակ, Սերխիո Գոյկոչայի դարպասի մոտ 6 պաշտպաններ պատ էին կազմում, սակայն այն անանցանելի չէր թվում:  Երկրորդ խաղակեսում Բիլարդոյի թիմը ֆիզիկապես հոգնեց, հաճախ սկսեց խախտել խաղի կանոնները և ազատ թողնել հակառակորդներին:  Միաժամանակ, Գերմանիայի հավաքականի դարպասապահ Բոդո Իլգները լրիվ մոռացել էր իր աշխատանքի մասին. հանդիպման ընթացքում արգենտինացիներն ընդամենը մեկ հարված էին կատարել դարպասին, այն էլ դարպասաձողին: Երբ առաջին խաղակեսից հետո փոխարինման դուրս եկած պաշտպան Մոնսոնը բաց թողեց աջ եզրով սլացող Յուրգեն Կլիսմանին, նրա հանդեպ խախտեց կանոնները և իր աչքի առաջ տեսավ կարմիր քարտը, ամեն ինչ պարզ դարձավ. Արգենտինան կձգի խաղը մինչև 11 մետրանոց հարվածաշար: Ճակատագրի հեգնանքով  հենց 11 մետրանոց հարվածը որոշեց այս խաղի ելքը: Ռուդի Ֆյոլերը  24 տարի անց էլ շատ դիպլամատիկ  կերպով ասում է, որ  11-մետրանոցը եղել է մաքուր, բայց իրականում նա ուղղակի «բռնեց» հակառակորդի  ամենաանփորձ պաշտպանին՝ Ռոբերտո Սենսին անհաջող պարզած ոտքով: «Դա 11 մետրանոց է, դա 11 մետրանոց է» — բարձրախոսով բղավեց ARD մեկնաբան Գերդ Ռուբենբաուերը, և նրա ձայնում ակնհայտ էր ուրախությունն ու թեթևությունը: Խորհրդակցելով ավագ Լոտար Մաթեուսի հետ,  գնդակին մոտեցավ Անդրեաս Բրեմեն և հարվածեց դեպի դարպասի աջ անկյունը: Արգենտինացի դարպասապահը գուշակեց հարվածի ուղղութունը, բայց չհասավ գնդակին: Արգենտինայի ընտրանու ֆուտբոլիստները կատաղությամբ խաղի մեջ մտան՝ փորձելով բացահայտ կեղտոտ խաղալ:Արդյունքում Գուստավո Դեսոտին  երկրորդ դեղին քարտը ստացավ  Յուրգեն Կոլերի հանդեպ վտանգավոր խաղի համար: Մարադոնան ձեռքերը մեջքին դրեց և մոտեցավ մրցավար Էդգարդո Կոդեսալուին, սակայն  նրանից առաջ անցավ կիսապաշտպան Պեդրո Տրոլոն, ով սկսեց բարկացած, ճակատ ճակատի տված վիճել մրցավարի հետ: Իրականում այս դրվագը ամենավառ պահն էր Մարադոնայի մասնակցությամբ այդ խաղում:  Սակայն ամենահուզիչը պարգևատրման պահն էր: Ամենուր լսվող բազմահազար հանդիսականների խլացուցիչ սուլոցները Արգենտինայի հավաքականի հասցեին, 10 համարի մարզաշապիկով արտասվող հանճարը, հրավառության պարագաները մարզադաշտի շուրջը, գերմանացիների զարամացած դեմքերը…Հետո գերմանացիները պատվո շրջան կատարեցին, իսկ Բեկենբաուերը, որ արդեն հայտարարել էր իր պաշտոնը լքելու մասին, ձեռքեը գրպանն էր դրել և միայնակ քայլում էր խաղադաշտի կենտրոնում. «Ես իմ մտքերով շատ հեռու էի, չգիտեմ, թե որտեղ», — հետո կասի Կայզեր Ֆրանցը:

«Ես շատ եմ ափսոսում, բայց ողջ աշխարհը պետք է հասկանա, որ այս թիմը անհաղթահարելի կմնա երկար ժամանակ», — եզրափակչից հետո հպարտորեն ասաց Ֆրանց Բեկենբաուերը: Անցել է  24 տարի,  և Գերմանիայի հավաքականը կրկին փորձում է ձեռք բերել  չորրորդ տիտղոսը: Բայց նրանց ճանապարհին, ինչպես այն ժամանակ  արգենտինական թիմի բացարձակ առաջատարն է՝ 10 համարի մարզաշապիկով:

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Սերժի Հայաստանում հայերն ինտեգրվելու կարիք ունեն’
Հաջորդ հոդվածը‘Շուրջ 30 րոպե ադրբեջանական կողմը կրակել է Չինարի և Այգեձոր գյուղերի ուղղությամբ’