‘
Լեգենդար Դիեգո Մարադոնան կռիվ է արել Խովաթիայի գիշերային ակումբներից մեկի մոտ: Կռվի առիթ է դարձել ֆուտբոլիստի նախկին փեսան, Արգենտինայի հավաքականի և «Մանչեսթի Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն:
Մարադոնան անսթափ վիճակում հարձակվել է մի մարդու վրա, ով ընդամենը հնչեցրել է Ագուերո անունը: 1986 թվականի աշխարհի չեմպիոնը մի քանի վիրավորական խոսք է ասել «քաղաքացիների» 26-ամյա հարձակվողի հասցեին:
Հիշեցնենք, որ Ագուերոն ամուսնացած է եղել Մարադոնայի աղջկա՝ Ջանինայի հետ 2008-ից 2013 թվականներին: Այդ ամուսնությունից նրանք ունեն որդի՝ Բենհամինը:
‘