‘Մարադոնան կարող է նշանակվել «Բլեքբերնի» գլխավոր մարզիչ’

895

Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան կարող է դառնալ անգլիական «Բլեքբերն Ռովերս» ակումբի գլխավոր մարզիչ, հաղորդում է Daily Mirror-ը:

Սեպտեմբերի վերջում Սթիվ Քինի հրաժարականից հետո թիմի գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Էրիկ Բլեքը:

Անգլիական պարբերականի տեղեկություններով, «Բլեքբերնի» ներկայացուցիչները արդեն սկսել են բանակցությունները արգենտինացու հետ, որը հուլիսին արաբական «Ալ-Վասլա» թիմից հեռացվելուց հետո գործազուրկ է մնացել:

Մարադոնային «Բլեքբերն»  հրավիրելու հիմնական նախաձեռնողը  ակումբի ղեկավարների խորհրդական Շեբի Սինգհն է: Սակայն նրա գաղափարը ոչ բոլորն են աջակցում: Թիմի գործադիր կառավարիչ Դերեք Շոուն, օրինակ պնդում է «Բլեքպուլի» մարզիչ Յան Հոլոուեյի թեկնածության վրա: Հաջորդ թեկնածուն իտալացի Ջանֆրանկո Ձոլան է, որը ներկայումս ղեկավարում է «Ուոտֆորդը»:

Նշենք, որ նախորդ մրցաշրջանում «Բլեքբերնը» անհաջող հանդես եկավ Անգլիայի Պրեմիեր լիգայում եւ հայտնվեց Չեմպիոնշիփում: Այնտեղ 13րդ տուրից հետո թիմը այժմ զբաղեցնում է 5-րդ տեղը:

Ի դեպ, այսօր լրանում է Դիեգո Մարադոնայի 52-ամյակը: Այս կապակցությամբ ներկայացնում ենք նրա մասին տեսանյութ:

Նախորդ հոդվածը‘Բագրատյան. Ի՞նչ իրավունքով է ԿԲ-ն վերցնում արտաքին պարտք’
Հաջորդ հոդվածը‘ԿԸՀ-ն բաշխել է նախագահների և քարտուղարների պաշտոնները’