‘Մարադոնան համաձայն չէ Ռոնալդոյի հետ (տեսանյութ, լուսանկարներ)’

1825

Արգենտինային հավաքականի նախկին հարձակվող, լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան պատահականություն է համարում Կոլումբիայի հավաքականի հետ խաղում բրազիլացի հարձակվող Նեյմարի ստացած վնասվածքը:

— Ես կարծում եմ, որ Խուան Սունիգայի գործողություններում չարություն չկա,- ւտբոլիստի խոսքերն է մեջբերում  Ole-ն,- կոլումբիացի  խաղացողը գնում էր դեպի գնդակը, իսկ Նեյմարը մարմնով պահեց նրան: Վնասվածքն առաջացավ այն պատճառով, որ այս երկու ֆուտբոլիստներն ունեն մարմնի տարբեր քաշ: Այդ իսկ պատճառով նրանց բախման ժամանակ բրազիլացին չխուսափեց վնասվածքներից և հոսպիտալացվեց: Նեյմարը շատ է դուր գալիս ինձ, և ես շատ եմ ափսոսում կատարվածի համար:

Նշենք, որ ավելի վաղ մեկ այլ բրազիլացի հանրաճանաչ ֆուտբոլիստ Ռոնալդոն ասել էր, որ Սունիգան դիտմամբ է վնասվածք հասցրել «Բարսելոնա»-ի աստղին:

Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականի հարձակվողը ողնաշարի ողի կոտրվածք է ստացել և կվերականգնվի միայն 4-6 շաբաթ հետո:

Կիսաեզրափակչում տանտերերը կխաղան Գերմանիայի հետ:

Նախորդ հոդվածը‘Բրազիլիայի հավաքականի մամուլի ծառայության ղեկավարը մինչև աշխարհի առաջնության ավարտը որակազրկվել է’
Հաջորդ հոդվածը‘Ռաուլ. Առանց Նեյմարի Բրազիլիայի հավաքականը կկորցնի իր ուժերի կեսը’