‘
Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան երեխա է ունեցել: 52-ամյա արգենտինացու ընկերուհին՝ Վերոնիկա Օխեդան, որի հետ Մարադոնան վերջերս է բաժանվել, Բուենոս-Այրսեում տղա է ունեցել, որին անվանել են Դիեգո Ֆերնանդո, հաղորդում է Télam-ը:
Նշվում է, որ մայրն իրեն լավ է զգում, իսկ երեխային քաշն է՝ 3200 գրամ: Սա Մարադոնայի պաշտոնապես հինգերորդ երեխան է. նա երկու աղջիկ ունի նախկին կնոջից՝ Կլաուդիա Վիլյաֆանեից, ինչպես նաեւ արտաամուսնական կապերից տղա եւ աղջիկ:
‘