‘Մարադոնան պատրաստ է գլխավորել «Մոնպելյեն»’

833

Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան պատրաստ է բանակցություններ սկսել է ֆրանսիական «Մոնպելյեյի» ղեկավարության հետ:

«Այսօր առավոտյան Մարադոնան ինձ հաղորդեց, որ պատրաստ է «Մոնպելյեյում» աշխատանքի անցնելու շուրջ բանակցություններ վարել: Վաղը մենք ակումբին պաշտոնական ֆաքս կուղարկենք, որտեղ կտեղեկացնենք թիմի ղեկավարության հետ հանդիպում անցկացնելու մեր մտադրության մասին: Մարադոնան ցանկանում է որեւէ եվրոպական ակումբ գլխավորել»,- հայտարարել է Ֆրանսիայում Մարադոնայի ներկայացուվիչ Յուսեֆ Հայջուբը:

Նախորդ հոդվածը‘Նոր մանրամասներ ԲՀԿ քաղխորհրդի նիստից. Ծառուկյանը կրկնել է, որ պատրաստ է շատ բան կորցնել ‘
Հաջորդ հոդվածը‘Սիրիայի ներքին հակամարտությունն արդեն դուրս է եկել երկրի սահմաններից’