‘Մարադոնա. «Աստծո ձեռքը» արգենտինացի պապ պարգեւեց’

1139

Արգենտինացի ֆուտբոլային լեգենդ Դիեգո Մարադոնան թեւավոր դարձած «Աստծո ձեռքն» է տեսնում այն բանում, որ Հռոմի պապ է ընտրվել արգենտինացի արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլյոն:

«Ին՜չ ուրախություն: «Աստծո ձեռքը»  իմ երկրին արգենտինացի պապ ուղարկեց», — իտալական Il Massagero պարբերականում գրել է Մարադոնան, որի ձեռքով խփած գոլը 1986-ի աշխարհի առաջնությունում օգնեց հաղթել Անգլիայի հավաքականին եւ ճանապարհ բացել դեպի չեմպիոնական տիտղոս: 

«Մեր երկրից պապ ունենալը մեծ պարծանք է ողջ Արգենտինայի համար», — գրել է նա հինգշաբթի:

Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլյոն լատինաամերիկացի առաջին պոնտիֆիկոսն է, որը նախօրեին ընտրվելով՝ օծվել է Ֆրանցիսկ անունով:  

Նախորդ հոդվածը‘NBA-ի խաղային օրվա 10 լավագույն դրվագները’
Հաջորդ հոդվածը‘Կյանքից հեռացել է Iron Maiden խմբի թմբկահար Քլայվ Բարը’