‘Մարադոնա. Ես ասում էի, որ Արգենտինայի հավաքականը Մասկերանոն է և 10 մյուսները’

1019

Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան «ալբիսելեստեի» և Նիդեռլանդների ազգային հավաքականի կիսեզրափակիչ խաղից հետո հատկապես առանձնացրել է կիսապաշտպան Խավիեր Մասկերանոյի խաղը:

«Մասկերանոն ցույց տվեց բացառիկ խաղ: Երբ ես ասում էի, որ Արգենտինայի հավաքականը Մասկերոնոն է և  10 մնացած  խաղացողները, ինձ վրա ծիծաղում էին: Բայց հիմա նրանք այլևս չեն ծիծաղի», — Մարադոնայի խոսքերն է մեջբերում Ole-ն:

Նախորդ հոդվածը‘Խոշոր փլուզում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին’
Հաջորդ հոդվածը‘Քուրդիստանի իշխանությունների կարծիքով՝ Իրաքի վարչապետը պետք է հեռանա պաշտոնից’