‘Մարադոնա. Մեսսին լաց էր լինում Գերմանիայից կրած պարտությունից հետո’

993

Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան անդրադաձել է ԱԱ-2010-ում իր գլխավորած Արգենտինայի հավաքականի ելույթներին: «Մեսսին ինձ չի հիասթափեցրել 2010 թվականին, ավելին, նա արտակարգ «Մունդիալ» անցկացրեց: Ես տեսել եմ, թե նա ինչպես էր լաց լինում Գերմանիայի դեմ խաղից հետո, ոչ մեկն այդքան չէր տխրել, և ոչ ոք չէր լացում: Հուսով եմ՝ նա կկարողանա հավաքականի հետ հաջողության հասնել՝ չնայած Բրազիլիային ու Իսպանիային դիմակայելը շատ դժվար կլինի»: Մարադոնան նաև կրկին համեմատական է անցկացրել Մեսսիի և Ռոնալդոյի միջև: «Մեսսին կարող է շրջանցել 5 պաշտպանների՝ երբ դա ցանկանա, Կրիշտիանոն նույնը անել չի կարող», — ասել է Մարադոնան: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Զորի Բալայանի նամակը ռեժիմի՝ ղարաբաղյան քաղաքականության կրախն էր’
Հաջորդ հոդվածը‘Վահան Վարդապետյան. Ոչ օրինակարգությունը մեր բոլոր դժբախտությունների պատճառն է’