‘Մարադոնա. Մեսսին և Ռոնալդուն կօգնեն Արգենտինային և Պորտուգալիային ավելի լավ խաղալու’

906

Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան բարձր է գնահատել Քրիստիանո Ռոնալդուի և Լեոնել Մեսսիի խաղային հնարավորությունները՝ նշելով, որ այս ֆուտբոլիստներն իրենց սերնդակիցների մեջ  լավագույնն են և էականորեն կоգնեն իրենց ազգային հավաքականների խաղին:

«Եթե ֆուտբոլիստը ոգևորում է թիմին, ապա, անկասկած, շատ է оգնում:  Հենց դրա համար էլ ես կարծում եմ, որ Մեսսիի ու Ռոնալդուի ներկայությունը կоգնի իրենց երկրների ազգային հավաքականներին ավելի լավ խաղալու: Այս երկուսն էլ  իրենց սերնդակիցների մեջ լավագույնն են, և  նրանք պետք է  խաղան իրենց հնարավորությունների չափով: Նրանց համար դժվար կլինի վերաստեղծել այն կախարդանքը, որ անում են իրենց ակումբներում, սակայն այս խաղացողները դրա հնարավորությունն ունեն: Մարզիչները պետք է կարողանան հուսալի միջավայր ապահովել, որպեսզի թիմային խնդիրները լուծվեն բարեհաջող: Միևնույն ժամանակ, նա պետք է վստահ լինի, որ տաղանդավոր ֆուտբոլիստները գործելու համար տարածք կստանան», — ընդգծել է Մարադոնան հնդկացի լրագրողների հետ զրույցում:

 

Նախորդ հոդվածը‘Լիսկան՝ Գորիսի մասին. վախի մթնոլորտ ընդհանրապես չկա’
Հաջորդ հոդվածը‘Հունիսի 18-ին կառավարությունը առաջարկել է ԱԺ արտահերթ նիստ անցկացնել’