‘Մարգարիտա Գասպարյանը՝ թենիսի բաց առաջնության հաղթող’

3034

Ռուսաստանը ներկայացնող հայուհի Մարգարիտա Գասպարյանը հաղթել է WTA Tashkent Open մրցաշարում։ Եզրափակիչում Գասպարյանը 6։2, 6։1 հաշիվներով ջաղջախել է ռուս թենիսիստուհի Անաստասիա Պոտապովային։

Նույն մրցաշարի զուգախաղում, որտեղ Մարգարիտայի զուգընկերը հենց Անաստասիա Պոտապովան է, մեր հայրենակիցը նույնպես լավ արդյունք է գրանցել։ Գասպարյանը Պոտապովայի հետ հասել են մինչև եզրափակիչ, որտեղ պարտվել են Ռումինիան ներկայացնող Բեգու/Օլարու զույգին։

Նշենք, որ Մարգարիտա Գասպարյանը մրցաշարի մեկնարկից առաջ WTA-ի մենախաղի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում էր 299-րդ, իսկ զուգախաղի վարկանիշային աղյուսակում՝ 308-րդ հորիզոնականները։

Նախորդ հոդվածը‘Ֆերդինանդ. «Յունայթեդի» ղեկավարությունը խոսակցություն կունենա մարզչի ապագայի և թիմի վերաբերյալ»’
Հաջորդ հոդվածը‘Սոկրատիսը պատմել է, թե ինչպես է որոշել տեղափոխվել «Արսենալ»’