‘Մարգարիտ Եսայան. Ցավում եմ դատավճռի համար’

884

«Էլի մնում եմ իմ խոսքին, դա իրոք ինձ համար կարևոր էր: Գոնե տղաների տարիքը ու չդատվածությունը հաշվի առնելով՝ վերաքննիչ դատարանը վերանայեր դատավճիռը: Շատ ցավում եմ»: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ով ավելի վաղ հայտնել էր իր կարծիքը, թե Հայ ազգային կոնգրեսի 4 երիտասարդների դատավճիռը պետք է մեղմվի վերաքննիչ դատարանում:

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 13-ին, վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, անփոփոխ է թողել Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստների նկատմամբ կայացրած դատավճիռը: Նիստը բոյկոտել էին բոլոր 4 ակտիվիստները, ինչպես նաև փաստաբան Վահե Գրիգորյանը: 

Նախորդ հոդվածը‘Անգլիական ակումբները ռեկորդային եկամուտներ կունենան’
Հաջորդ հոդվածը‘Էդուարդ Շարմազանով. Ցավում եմ, որ Քոչարյանը կարծել է՝ իրեն եմ նկատի ունեցել’