‘Մարգար Մ.-ի տան հողամասում հայտնաբերվել է կանեփի 76 թուփ’

1101

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հունիսի 5-ին, ժամը 10.20-ին, 1958 թ. ծնված Մարգար Մ.-ին պատկանող տան հետնամասում գտնվող հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփի 76 թուփ:

Մարգար Մ.-ն բերման է ենթարկվել և տվել բացատրություն, որ հայտնաբերվածն աճեցրել է ինքը:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն: 

Նախորդ հոդվածը‘ՊՆ. Բոլոր նրանք, ովքեր պատրաստ են սահմանին կանգնել, թող դիմեն մեզ ‘
Հաջորդ հոդվածը‘Լարս ավտոճանապարհը դեռ փակ է. վերականգնողական աշխատանքները վերսկսվել են’