‘Մարգվելաշվիլին վստահ է, որ Վիլնյուսի գագաթնաժողովին հենց ինքն է մեկնելու’

824

«Վրացական երազանք» դաշինքից նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին համոզված է, որ որպես Վրաստանի առաջին դեմք՝ հենց ինքն է մեկնելու Վիլնյուսի գագաթնաժողովին: Ինչպես հայտարարել է նա լրագրողներին՝ դա ակնհայտ է և մաթեմատիկական հաշվարկների կարիք չի զգում:  «Վստահ եմ, որ հոկտեմբերի 27-ի ընտրություններում ես եմ հաղթելու: Հետևաբար՝ նաև համոզված եմ, որ մինչև նոյեմբերի 17-ը կփոխվի երկրի ղեկավարությունը, քանի որ մինչ այդ կկայանա նորընտիր նախագահի պաշտոնակալության արարողությունը: Հետևաբար՝ մաթեմատիկական հաշվարկների կարիք չկա, բնական է, որ գագաթնաժողովին կմեկնի նորընտիր նախագահը»,- հավաստիացրել է Մարգվելաշվիլին: Փոխանցում է MIGnews-ը:

Նախորդ հոդվածը‘Le Monde-ը Ղարաբաղի մասին. Սառեցված հակամարտություններն երբեմն «արթնանում են» վատագույն տարբերակով’
Հաջորդ հոդվածը‘Ֆլորիդայում մահապատիժ է իրականացվել նոր դեղամիջոցի օգնությամբ ‘