‘Մարգվելաշվիլի. Սաակաշվիլիի՝ վրացական քաղաքացիությունից հրաժարվելը «վիրավորանք է Վրաստանին»’

907

«Վիրավորանք Վրաստանին»՝ այսպես է որակել Վրաստանի գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պետության նախկին ղեկավարի հրաժարումը վրացական քաղաքացիությունից:

Անցյալ շաբաթ օրը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն հրամանագիր ստորագրեց՝ Միխեիլ Սաակաշվիլիին ուկրաինական քաղաքացիություն շնորհելու մասին, և նույն օրն իսկ նշանակեց Օդեսայի մարզային ադմինիստրացիայի ղեկավար: Նա հայտարարեց, որ նոր նահանգապետի խնդիրն է՝ պահպանել այդ ռազմավարական շրջանի «ինքնիշխանությունը» և պայքարել կոռուպցիայի դեմ:

Մարգվելաշվիլիի կարծիքով՝ հրաժարվելով վրացական քաղաքացիությունից՝ «Սաակաշվիլին վիրավորանք է հասցրել պետությանը և նախագահի ինստիտուտին»: Ըստ օրենքի՝ Վրաստանի քաղաքացին զրկվում է այդ կարգավիճակից, երբ ստանում է այլ երկրի քաղաքացիություն:

Վրաստանում Սաակաշվիլին անցնում է մի քանի քրեական գործերով: Թբիլիսին Կիևից պահանջել է արտահանձնել Սաակաշվիլիին, սակայն մերժում է ստացել: Փոխանցում է euronews-ը: 

Նախորդ հոդվածը‘Նարեկ Սարգսյանն ընդունում է, որ քաղաքաշինության ոլորտում բյուրոկրատիան շատ է ‘
Հաջորդ հոդվածը‘Փոխնախարար. «Որոտանի» վաճառքի պայմանագիրը կստորագրվի վաղը կամ մյուս օրը ‘